ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Որ ձեր­բա­կա­լեիք, հի­մա այլ եր­կիր կու­նե­նա­յինք

Որ ձեր­բա­կա­լեիք, հի­մա այլ եր­կիր կու­նե­նա­յինք
17.12.2020 | 23:40

Ար­ցա­խը 5 մրդ դո­լա­րով ծա­խե­լու վե­րա­բե­րյալ Վա­տի­կա­նում ՀՀ նախ­կին դես­պան Մի­քա­յել Մի­նա­սյա­նի աղմ­կա­հա­րույց հայ­տա­րա­րու­թյու­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի հեր­քում։ Իսկ ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյանն էլ հաս­տա­տեց, որ ադր­բե­ջան­ցի իր պաշ­տո­նակ­ցի հետ հան­դի­պում ե­ղել է, բայց փա­կագ­ծե­րը չբա­ցեց, իսկ մեզ բա­վա­կա­նին հե­տաքր­քիր ման­րա­մասն հայտ­նի դար­ձավ դա­րի այս գոր­ծարք-խայ­տա­ռա­կու­թյու­նից։


Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ երբ Ար­թուր Վա­նե­ցյանն ի­մա­ցել է ծրա­րի բո­վան­դա­կու­թյան և վար­չա­պե­տի՝ այն հա­ճույ­քով ըն­դու­նե­լու փաս­տի մա­սին, իշ­խա­նու­թյան ո­րոշ բարձ­րաս­տի­ճան դեմ­քե­րի հետ փոր­ձել է մտ­նել Փա­շի­նյա­նի աշ­խա­տա­սե­նյակ և ձեր­բա­կա­լել նրան։ Թե ին­չու այդ գոր­ծո­ղու­թյու­նը ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նը չի ի­րա­կա­նաց­րել, մեր աղ­բյու­րը չման­րա­մաս­նեց, բայց ակն­հայտ է, որ ձեր­բա­կա­լե­լու հա­մար ազ­գա­յին անվ­տան­գու­թյան տնօ­րենն առն­վազն հիմ­նա­վոր փաս­տարկ­ներ է ու­նե­ցել։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 11068

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ